30.07.2025
ԱՄՆ-ը կուժեղացնի ՀՀՊ համակարգը և կստեղծի կանխարգելիչ միջոցներ. Թրամփ
prev Նախորդ նորություն

Ավստրիայի արտգործնախարար. Էրդողանի քաղաքականությունը բռնապետական է

Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բռնապետական քաղաքականության հետևանքով Թուրքիան շարունակում է շարժվել «սխալ և վտանգավոր» ուղիով:

Կուրցը նշել է, որ Էրդողանն այժմ դրսևորում է բռնատիրական հատկանիշներ: Ավստրիայի արտգործնախարարը դեմ է արտահայտվել Թուրքիայի և Եվրամիության միջև մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը: Կուրցը շեշտել է, որ Թուրքիայում մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների զանգվածային խախտման դեպքերն անիրական են դարձնում Թուրքիայի և ԵՄ-ի միջև մաքսային միության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները:

Թուրքիայի և ԵՄ-ի միջև մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը ավելի վաղ դեմ էր արտահայտվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա անընդունելի էր համարել Էրդողանի դիրքորոշումը այլախոհների և փոքրամասնությունների նկատմամբ:

Քլինթոնը Թրամփին սրիկա է անվանել
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար