20.04.2025
Ավստրիայի արտգործնախարար. Էրդողանի քաղաքականությունը բռնապետական է
prev Նախորդ նորություն

Քլինթոնը Թրամփին սրիկա է անվանել

Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը նախորդ տարի պայքարում էր երկրի ղեկավարի պաշտոնի համար, սրիկա է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով, ըստ նրա, սիրում է կանանց վախեցնել:


ABC հեռուստաալիքն իր կայքում հրապարակել է Քլինթոնի՝ սեպտեմբերին թողարկվելիք գրքից մի հատված, որում նա պատմում է, թե ինչ է պատահել իր հետ, երբ նախընտրական պայքարում նա բախվել է Թրամփի հետ Սենթ Լուիսում նախընտրական բանավեճի ժամանակ:


Քլինթոնի պնդմամբ՝ Թրամփը չափից դուրս մոտ է կանգնել նրան ու իր իսկ խոսքով՝ գրեթե շնչել նրա պարանոցին:


«Իսկ ի՞նչ կանեիք դուք: Կպահպանեիք հանգստություն և կձևացնեիք, որ նա չի ներխուժել ձեր անձնական տարա՞ծք: Թե՞ կշրջվեիք ու կասեիք նրա դեմքին՝ քայլ հե՛տ, սրիկա՛, հանգի՛ստ թող ինձ: Ես գիտեմ, որ դու սիրում ես վախեցնել կանանց, բայց ինձ դու վախեցնել չես կարող, այնպես որ՝ քայլ հետ», - պատմել է Քլինթոնը:


Քլինթոնի գիրքը կհրատարակվի Simon & Schuster հրատարակչության կողմից՝ խորհրդանշական «Ինչ պատահեց» (What happened) վերնագրով: Դրանում քաղաքական գործիչը ոչ միայն կպատմի իր կյանքում տեղ գտած ուշագրավ միջադեպերի ու հարուստ փորձառության, այլև ամերիկյան ժողովրդավարության գլխին եկած սպառնալիքի մասին, որն առաջացել է ռուսական կողմի միջամտության հետևանքով:


Հայտնի է, որ գիրքը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 12-ից:

Փորձագետ. ԱՄՆ-ը կարող է ստեղծել աֆղանական բանակ՝ միայն ընդմիշտ մնալու պայմանով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար