23.11.2024
Մերկելը շնորհավորել է գրող Ախանլիին ազատ արձակվելու կապակցությամբ և քննադատել Թուրքիային
prev Նախորդ նորություն

Կատալոնիայում ահաբեկչությունների զոհերի թիվը հասավ 15-ի

Կատալոնիայում ահաբեկչությունների զոհերի թիվը հասավ 15-ի: Մի քանի տասնյակ մարդ շարունակում են մնալ հիվանդանոցներում, նրանցից մի քանիսի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Այս մասին գրում է Life.ru կայքը:


Հիշեցնենք, միանգամից երկու ահաբեկչություն Կատալոնիայում տեղի ունեցան օգոստոսի 17-ին: Նշված օրը երեկոյան Բարսելոնայի սրտում՝ զբոսաշրջային ամենահայտնի Ռամբլա փողոցում, մինիվենը մխրճվել է մարդկանց մեջ: Ոստիկանությունը կատարվածը որակել է ահաբեկչություն, որին զոհ է դարձել 13 մարդ: Մի քանի ժամ անց իսպանական Կամբրիլս քաղաքում ահաբեկիչները մեքենայով վրաերթ են կատարել մարդկանց վրա, սակայն բախվել են ոստիկանների հետ, ինչի հետևանքով իրենց մեքենան շուռ է եկել: Ահաբեկիչները փորձել են փախուստի դիմել, սակայն ոչնչացվել են: 


Ահաբեկչություններից տուժել է 18 պետության քաղաքացի: Հայեր տուժածների թվում չկան: