23.11.2024
Իսպանիայում ծրագրվում էին մի շարք ահաբեկչություններ՝ բութանի կիրառմամբ
prev Նախորդ նորություն

Հիվանդանոցներում մնում են Բարսելոնայի ահաբեկչությունից տուժած 59 մարդ, 15-ը՝ ծայրահեղ ծանր

Ներկայումս  հիվանդանոցներում մնում են Բարսելոնայի ահաբեկչությունից տուժած 59 մարդ, որոնցից 15-ը ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտնում է Կատալոնիայի կառավարությունը: 


Ահաբեկչությունից 24 ժամ անց 126 վիրավորներից 67-ն արդեն դուրս են գրվել, 59-ը շարունակում են մնալ հիվանդանոցներում. 15-ը ծայրահեղ ծանր վիճակում, 25-ը՝ ծանր, 7-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, 12-ի մոտ թեթև վնասվածքներ են: Կամբրիլսում հիվանդանոցից դուրս են գրել երկու տուժածի, ևս չորսը շարունակում են մնալ հիվանդանոցներում: 


Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ի երեկոյան Բարսելոնայի սրտում՝ զբոսաշրջային ամենահայտնի Ռամբլա փողոցում, մինիվենը մխրճվել է մարդկանց մեջ: Ոստիկանությունը կատարվածը որակել է ահաբեկչություն, որին զոհ է դարձել 13 մարդ: Մի քանի ժամ անց իսպանական Կամբրիլս քաղաքում ահաբեկիչները մեքենայով վրաերթ են կատարել մարդկանց վրա, սակայն բախվել են ոստիկանների հետ, ինչի հետևանքով իրենց մեքենան շուռ է եկել: Ահաբեկիչները փորձել են փախուստի դիմել, սակայն ոչնչացվել են:


Երկու ահաբեկչությունների արդյունքում ավելի քան 100 մարդ վիրավորվել է:


Ահաբեկչություններից տուժել է 18 պետության քաղաքացի: Հայեր տուժածների թվում չկան:


Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել