23.11.2024
Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչություն է տեղի ունեցել
prev Նախորդ նորություն

Ահաբեկչությունները ցնցեցին Իսպանիայի երկու քաղաքներ. երկրում եռօրյա սուգ է հայտարարվել

Այսօր գիշեր կատալոնական իրավապահները վնասազերծել են հանցագործների, որոնք մտադիր էին ահաբեկչություն իրականացնել Կամբրիլյեում: Իսպանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, ահաբեկիչները մեքենայով վրաերթ են կատարել մարդկանց վրա, սակայն բախվել են ոստիկանների հետ, ինչի հետևանքով իրենց մեքենան շուռ է եկել: Ահաբեկիչները փորձել են փախուստի դիմել, սակայն ոչնչացվել են: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: 


Կատալոնիայի ոստիկանությունը հայտնել է, որ հատուկ գործողության արդյունքում սպանվել է չորս ահաբեկիչ, ևս մեկին ձերբակալել են, սակայն ավելի ուշ նա ևս մահացել է: Կամբրիլյեում իրականացրած ահաբեկչության հետևանքով տուժել է 7 մարդ, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: 


Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին երեկոյան Բարսելոնայի սրտում՝ զբոսաշրջային ամենահայտնի Ռամբլա փողոցում, մինիվենը մխրճվել է մարդկանց մեջ: Ոստիկանությունը կատարվածը որակել է ահաբեկչություն,  որին զոհ է դարձել 13 մարդ: Երկու ահաբեկչությունների արդյունքում ավելի քան 100 մարդ վիրավորվել է:


Ահաբեկչություններից տուժել է 18 պետության քաղաքացի: ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է հայերի առկայության մասին տեղեկատվությունը: Հայտնի է, որ ՌԴ քաղաքացիներ չեն տուժել:


Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել: