20.04.2025
Թուրքիան կոչ է արել Գերմանիային չփորձել միայնակ իշխել ԵՄ-ում
prev Նախորդ նորություն

Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչություն է տեղի ունեցել

Բարսելոնայի սրտում՝ զբոսաշրջային ամենահայտնի Ռամբլա փողոցում, մինիվենը մխրճվել է մարդկանց մեջ: Ոստիկանությունը կատարվածը որակել է ահաբեկչություն:


ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, ահաբեկչության զոհ է դարձել 13 մարդ, վիրավորվել 60-ից ավելին: Ականատեսները նշել են, որ մեքենան շարժվել է ավելի քան 80 կմ/ժ արագությամբ, զիգզագներով, որպեսզի հնարավորինս շատ մարդու վնասի:


Կատալոնիայի ոստիկանությունը հաղորդել է մեկ ձերբակալվածի մասին:


El Periodico պարբերականը, երկու կասկածյալներից մեկը սպանվել է փոխհրաձգության ժամանակ:


Բոլոր զվարճանքի միջոցառումները քաղաքում չեղարկվել են, ոստիկանությունն առաջարկել է տեղափոխել այլ հյուրանոցներ այն զբոսաշրջիկներին, որոնք բնակվում են Ռամբլայի շրջակայքի հյուրանոցներում: 

Ահաբեկչությունները ցնցեցին Իսպանիայի երկու քաղաքներ. երկրում եռօրյա սուգ է հայտարարվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար