24.11.2024
Թրամփի խորհրդական. Հյուսիսային Կորեայի հետ հակամարտությունը ռազմական լուծում չունի
prev Նախորդ նորություն

Թուրքիան կոչ է արել Գերմանիային չփորձել միայնակ իշխել ԵՄ-ում

Գերմանիան միայնակ չի կարող սահմանել ողջ Եվրամիության քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է ԵՄ հարցերով թուրք նախարար Օմեր Չելիքը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։

Նա քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ անհնար է շարունակել բանակցություններն Անկարայի հետ մաքսային միության ստեղծման մասին։

«Դա անհաջող հայտարարություն է։ Մենք ընդգծում ենք, որ ԵՄ անդամներից ոչ մեկը չպետք է ուղղորդի եվրոպական ինստիտուտներին կամ իշխի եվրոպական գործընթացներին։ Այդ իրավիճակները շատ վտանգավոր են»,-նշել է նախարարը։

Չելիքը հավելել է, որ մաքսային միությունում փոփոխությունները կլինեն հօգուտ ինչպես Թուրքիայի, այնպես էլ ԵՄ-ի։ «Սակայն նրանք իրենց պահում են այնպես, ասես Թուրքիային բարեհաճություն են անում»,-ասել է քաղաքական գործիչը։