23.11.2024
Հիվանդանոցներում մնում են Բարսելոնայի ահաբեկչությունից տուժած 59 մարդ, 15-ը՝ ծայրահեղ ծանր
prev Նախորդ նորություն

Իսպանիայում ձերբակալվել է գերմանացի գրող՝ հայոց ցեղասպանության աշխատության հեղինակը

Իսպանիայի ոստիկանությունը Թուրքիայի պահանջով ձերբակալել է ազգությամբ թուրք գերմանացի գրող Դոգան Աղանլիին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:


Գրողը ձերբակալվել է շաբաթ օրը Գրանադայում, որտեղ նա անցկացնում էր իր արձակուրդը: Նշվում է, որ ոստիկանությունը գործել է Ինտերպոլի ցուցումներով՝ «շտապ է» մակագրությամբ:


Փաստաբանի խոսքով՝ ձերբակալության հիմք է հանդիսացել Թուրքիայում գրողի դեմ հարուցված քրեական գործը: 60-ամյա Աղանլին Գերմանիայում է բնակվում 1992 թվականից և հանդիսանում է Գերմանիայի քաղաքացի: Իր աշխատությունների հիմնական թեման Հայոց ցեղասպանությունն է: