23.11.2024
Սերժ Սարգսյանը ցավակցել է Իսպանիայի թագավորին
prev Նախորդ նորություն

Իսպանիայում ծրագրվում էին մի շարք ահաբեկչություններ՝ բութանի կիրառմամբ

Իսպանիայի իշխանությունները հակված են կարծելու, որ երկրի տարածքում գոյություն ունի ութ հոգանոց հանցավոր խմբավորում, որը Բարսելոնայում օգոստոսի 17-ին իրականացված ահաբեկչության կազմակերպիչն է: Բացի այս, հանցագործները մտադիր էին այլ ահաբեկչություններ էլ իրականացնել՝ օգտագործելով բութան: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:


Կատալոնիայի ներքին գործերի նախարար Խոակին Ֆորնը հայտարարել է, որ քննությունը ուսումնասիրում է վարկածն այն մասին, որ ահաբեկիչները մտադիր էին բութանով կանիստռներ կիրառել նաև Բարսելոնում իրականացված ահաբեկչության ժամանակ:


Բութանը անգույն դյուրավառ գազ է, բնորոշ հոտով։ Բութանի ներշնչումը առաջացնում է խեղդոց, սրտի վատ աշխատանք, հալյուցինացիաներ։ Մաշկի վրա հայտնվելով այն կարող է առաջացնել սառեցումներ մինչև -20 °C։ Դյուրավառ է:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախօրեին երեկոյան Բարսելոնայի սրտում՝ զբոսաշրջային ամենահայտնի Ռամբլա փողոցում, մինիվենը մխրճվել է մարդկանց մեջ: Ոստիկանությունը կատարվածը որակել է ահաբեկչություն, որին զոհ է դարձել 13 մարդ: Երկու ահաբեկչությունների արդյունքում ավելի քան 100 մարդ վիրավորվել է:


Ահաբեկչություններից տուժել է 18 պետության քաղաքացի: ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է հայերի առկայության մասին տեղեկատվությունը: Հայտնի է, որ ՌԴ քաղաքացիներ չեն տուժել:


Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել: