Թեհրանին թույլ չի տրվի միջուկային զենք ունենալ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ ի պատասխան միջուկային համաձայնագրից Իրանի դուրս գալու հնարավորության մասին երկրի նախագահ Հասան Ռուհանիի հայտարարության, հայտնում է RIA Novosti-ն։«Չի կարելի թույլ տալ Իրանին օգտագործելու միջուկային համաձայնագիրը՝ աշխարհը պատանդ պահելու համար»,-ասվում է Հեյլիի հայտարարությունում։ԱՄՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել Իրանին պատասխանատվության ենթարկել հրթիռային արձակումների, ահաբեկչությանն աջակցելու, մարդու իրավունքները ոտնահարելու և ՄԱԿ ԱԽ բանաձևերը խախտելու համար։