Մոսկվայի Լուբյակայի վրա տեղակայված կենտրոնական մանկական խանութը՝ «Մանկական աշխարհը», ВТБ խմբից անցավ ЕСЕ Russland ընկերության տնօրինությանը՝ Գագիկ Ադիբեկյանի գերմանական ECE և RD Group համատեղ ընկերությանը: ЕСЕ Russland-ի ներդրողներից է հանդիսանում նաև Ռուբեն Վարդանյանը: Այս մասին գրում է Վեդոմոստի-ն: Ավելի վաղ «Մանկական աշխարհը» գտնվում էր A&NN Retai ընկերության տնօրինության տակ, սակայն «Գալս-դեվելոփմենթ» ընկերության ղեկավարը, որը մտնում է ВТБ խմբի մեջ, որոշում կայացրեց փոխել կառավարող ընկերությունը, քանի որ դժգոհ էր խանութի զարգացման տեմպերից: «Մանկական աշխարհը» յուրատիպ բրենդ է, այն ԽՍՀՄ տարածքում ամենահայտնի խանութներից մեկն էր: Բացվել է 1957 թվականին: 2015 թվականին Գագիկ Ադիբեկյանն ու Ռուբեն Վարդանյանը միասին հիմնադրեցին Դիլիջանի միջազգային դպրոցը՝ UWC Dilijan College: