Գերմանիայում սեպտեմբերի 24-ին մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Երկրի ողջ տարածքում տեղական ժամանակով ժամը 8:00-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը: Ընտրությունների արդյունքում ձեւավորվելու է նոր կառավարություն եւ նշանակալվելու է նոր կանցլեր: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, ընտրատաեղմասերը աշխատելու են մինչեւն ժամը 18:00-ն: Հենց այդ ժամանակ էլ հայտնի կդառնան էքզիթփոլերի (ընտրություններին մասնակցած քաղաքացիների շրջանում հարցումներ) արդյունքները: Որպես կանոն այդ հարցման արդյունքները բավականին ճշգրիտ ցույց են տալիս քվեարկության ելքը: Ըստ պաշտոնական տվյալների, ընտրություններին մասնակցում են 47 քաղաքական ուժեր, եթե ընտրապայքարի ֆավորիտին՝ Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քիրստոնեա-սոցիալական միություն ուժերին դիտարկենք որպես դաշինք: Սակայն, ըստ նախընտրական սոցիոլոգիական հարցումների, ամենայն հավանակությամբ Բունդեսթագ կանցնեն 47 քաղաքական ուժերից միայն վեցը: Համաձայն ընտրություններից առաջ INSA սոցիոլոգիական ինստիտուտի կատարած ուսումնասիրության, կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քիրստոնեա-սոցիալական միություն ուժերի դաշինքի օգտին պատրաստ է քվերակել ընտրողների 34 տոկոսը, Մարտին Շուլցի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին՝ 21 տոկոսը, իսկ 13 տոկոս արդյունքով երրորդ տեղում է աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» քաղաքական ուժը: Ձախականներին պատրաստ են աջակցել հարցվածների միայն 11 տոկոսը, «Ազատ դեմոկրատներն»՝ 9 տոկոսը, իսկ կանաչներին՝ 8 տոկոսը: Գերմաիայում խորհրդարանական այս ընտրությունների գլխավոր ինտիգն այն է, թե որքան քվե կստանա աջ արմատական «Այլընտրանք Գերմանիայի համար» քաղաքական ուժը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ Գերմանիայի խորհրդարան ընտրողների 13 տոկոսի աջակցությամբ կարող է անցնել աջ արմատական հայցանքեր դավանող քաղաքական ուժ: Հատկանշական է, որ նույն ուժը 2013 թ-ի խորհրդարանական ընտրություններին ստացավ ձայների միայն 4,7 տոկոսը եւ չհայտնվեց Բունդեսթագում: Քաղաքական ուժը սկսեց ընդլայնել իր հանրային աջակցության շրջանակները երկրում սկիզբ առած միգրացիոն ճգնաժամի ալիքի վրա, որը հնարավոր դարձավ կանցլեր Մերկելի՝ Մերձավոր Արեւելքից շուրջ 1 մլն միգրանտներն Գերմանիայում ապաստան տրամադարելու որոշումից հետո: