7.03.2026
Պայթյուն Լոնդոնի Մետրոյում. ոստիկանությունն այն ահաբեկչություն է որակել
15.09.2017
Պայթյուն Լոնդոնի Մետրոյում. ոստիկանությունն այն ահաբեկչություն է որակել

Լոնդոնի մետրոյի անցումում պայթյուն է որոտացել, կան վիրավորներ, գրում է Sun թերթը: Թերթի տեղեկությամբ, մի քանի մարդ ստացել է դեմքի այրվածքներ: Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները: Լոնդոնի ոստիկանությունը հասատատել է միջադեպի մասին լուրերը, մանրամասներ դեռ չեն հաղորդվում: «Մենք տեղյակ են «Պարսոնս-Գրին» մետրոյի կայարանում տեղի ունեցածի մասին: Աշխատակիցները տեղում են»,- ասված է ոստիկանության Twitter-ի էջում: Այնուհետեւ սակայն Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ Միացյալ Թագավորության մայրաքաղաքի «Փարսոնս Գրին» մետրոկայարանում տեղի ունեցած միջադեպն ահաբեկչություն էր: Ոստիկանության հայտարարությունում նշվում է նաև, որ ահաբեկչության հետևանքով կան վիրավորներ, հայտնում է The Guardian-ը: Կայարանը մնում է շրջափակված, և մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել այդ տարածքից: Ոստիկանությունը նաև խնդրել է քաղաքացիներին զգոն լինել և կասկածելի որևէ բան տեսնելիս անմիջապես կապվել ոստիկանության հետ: Դաունինգ Սթրիթն, իր հերթին, հայտարարել է, որ միջադեպի առնչությամբ հրավիրվել է կառավարության «Կոբրա» արտակարգ կոմիտեի հանդիպում, որը գլխավորելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: