ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտածում է նոր տեսակի միջուկային զենքի մշակման ուղղությամբ։ Այս մասին գրում է Politico–ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Խոսքը «մինի ռումբերի» մասին է, որոնք աչքի են ընկնում փոքր չափերով եւ կարող են հսկայական վնաս հասցնել։ Դա ամերիկացի զինծառայողներին ավելի շատ ռազմավարական հնարավորություններ է տալիս։ Նոր սպառազինությունը կարող է զսպել պոտենցիալ թշնամիներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին եւ Հյուսիսային Կորեային, նշում է պարբերականը։