25.11.2024
Էրդողանն աջակցել է Պուտինի թեկնածությանը
prev Նախորդ նորություն

Կատալոնիայում մեկնարկել է «արգելված» անկախության հանրաքվեն. իրավիճակը սրվում է

Կիրակի օրը առավոտյան Կատալոնիայում մեկնարկել է անկախության հանրաքվեն, բացվել են ընտրատեղամասեր: Իսպանիայի իշխանություններն այն ապօրինի են որակել:


Կատալոնիայի բնակչությունը կազմում է շուրւ 7,5 մլն, ընտրելու իրավունք ունի ավելի քան 5,3 մլն մարդ: ՏԱՍՍ հաղորդմամբ, Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը քվեարկել է մեկ այլ ընտրատեղամասում, քանի որ այն տեղամասը,որտեղ նա պետք է կատարեր իր ընտրությունը, շրջափակվել է քաղաքացիական գվարդիայի աշխատակիցների կողմից:


katalon


Թեպետ իրավապահները շատ ընտրատեղամասեր են շրջափակել և փորձում խոչընդոտել, սակայն ամենուրեք կատալոնցիների հերթեր են: Ի դեպ, շատ կատալոնցիներ, չնայած իրավապահների և Իսպանիայի իշխանությունների խոչընդոտներին, դեռ նախորդ երեկոյից էին հերթերի մեջ սպասում քվեարկության մեկնարկին:


Իսպանիայի ՆԳՆ-ն ու քաղաքացիական գվարդիան, դատարանի որոշման համաձայն, առգրավում է հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ ամենը: Օրինակ, ոստիկանությունը իր Twitter միկրոբլոգում տեղադրել է Բարսելոնայում առգրավված քվեատուփերի լուսանկարները: