Դիմադրությունը ճեղքված է, Կատալոնիան հաղթեց. ի՞նչ է լինելու հետո (տեսանյութ)
02.10.2017
Կատալոնիայում ավարտվել է անկախության հանրաքվեն: Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել է, որ Իսպանիայից առանձնանալու օգտին քվեարկել է հանրաքվեին մասնակցածների 90%-ը: Սակայն Իսպանիայի կենտրոնական իշխանությունը շարունակում է հանրաքվեն ոչ օրինական անվանել:
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները տպավորիչ են:
«Քաղաքացիները տպավորիչ պատասխան են տվել: Լեգիտիմություն և արժանապատվություն»,- Twitter-ում գրել է նա:
Հանրաքվեի ամբողջ օրը շարունակվել են բախումները իրավապահների և քվեարկությանը մասնակից կատալոնցիների միջև: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ոստիկանության հետ բախումներում տուժել է 844 քաղաքացի, վնասվածքներ ստացել է նա 33 ոստիկան:
Նշվում է, որ Կատալոնիայի իշխանությունները դատարան հայց են ներկայացրել իրավապահների գործողությունների դեմ: