20.04.2025
Դիմադրությունը ճեղքված է, Կատալոնիան հաղթեց. ի՞նչ է լինելու հետո (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Կատալոնացիները դժգոհ են հարկերի բաշխման համակարգից

Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ 90%-ը կողմ են քվեարկել տարածաշրջանի`Իսպանիայից անկախանալուն։ Քաղաքագետ Միխայիլ Սինելնիկով–Օրիշակը բացատրել է, թե ինչու է տարածաշրջանն ուզում «լքել» Մադրիդին։

Նրա խոսքով, 2014 թվականից սկսած տարածաշրջանում տրամադրությունները փոխվել են։ Այն ժամանակ նույնպես հանրաքվե էր նշանակված, սակայն Իսպանիայի սահմանադրական դատարանը չի ճանաչել այն, փոխանցում է ren.tv–ին։

Ըստ նրա, Կատալոնիայում գործում է երկրորդ լեզուն` կատալոներենը, առկա են տեղական իշխանություններն ու ոստիկանությունը։ Սակայն տեղացիները դժգոհ են, թե ինչպես են բաշխվում հարկերը` նրանք կարծում են, որ հարկերի մեծ մասը նրանք տալիս են կենտրոնին՝ դրա դիմաց ոչինչ չստանալով։

Լաս Վեգասյան դժոխք. ավելի քան 50 զոհ և 200 վիրավոր (թարմացվում է, տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար