ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է Ինտերֆաքսը։«Մենք կշարունակենք բանակցությունները»,- ասել է Մոգերինին, նշելով, որ կան ոլորտներ, որոնք Անկարային հեռացնում են Բրյուսելից, այդ թվում մարդու իրավունքները, հիմնական ազատություններն ու լրագրողների դրությունը, բայց դա չի խանգարում շարունակել բանակցությունները։