14.06.2025
Ստոլտենբերգը զուսպ է արտահայտվել Ս-400-ներ գնելու Թուրքիայի որոշման մասին
prev Նախորդ նորություն

Իսպանիայի իշխանությունները մտադիր են սաբոտաժի ենթարկել Կատալոնիայի անկախության հանրաքվեն

Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի անկախության հանրաքվեին հակազդելու համար մտադիր է ոչ ավանդական միջոցների դիմել։ Հանրաքվեն հոկտեմբերի 1-ին տեղի կունենա։


El Mundo-ն հաղորդում է, որ Իսպանիայի իշխանությունները ցանկանում են կանխել ընտրատեղամասերի բացումը, քվեատուփերի տեղադրումն ու քվեաթերթիկներ ստանալը։ Դատախազությունն արդեն համապատասխան մարմիններին հանձնարարել է պլեբիսցիտի համար նյութեր փնտրել։ Ցուցմունք տալու համար գերատեսչությունը Կատալոնիայի 700 քաղաքապետի է կանչել, որոնք համաձայնել են համագործակցել հանրաքվեի անցկացման հարցում։

Պայթյուն Լոնդոնի Մետրոյում. ոստիկանությունն այն ահաբեկչություն է որակել
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը