Ամերիկացի դիվանագետների տեղաշարժը Ռուսաստանում կարող է սահմանափակվել
Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների տեղաշարժը կարող է սահմանափակվել, եթե ամերիկյան կողմը դիմի նման քայլերի ռուս դիվանագետների նկատմամբ, հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Երկուշաբթի նա Հելսինկիում խորհրդակցություն է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնի հետ։ Բանակցությունները վերաբերել են երկկողմանի հարաբերությունների խնդրահարույց հարցերին, այդ թվում դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությանը։
«Այդ հարցին մեր մոտեցման միակ գլխավոր ու անփոփոխելի սկզբունքը հավասարությունն է։ Եթե մեր հանդեպ ինչ-որ բան են կրճատում ու սահմանափակում, ուրեմն նույն ձեւով կկրճատվեն ու կսահմանափակվեն ամերիկացի դիվանագետների հնարավորությունները՝ Ռուսաստանում տեղաշարժվելու հարցում։ Բայց ես չեմ կարող ավելի որոշակի քննարկել այս հարցերը»,- ասել է Ռյաբկովը։