3.08.2025
Յունկերը տեսանելի ապագայում Թուրքիային ԵՄ կազմում չի տեսնում
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Պետքարտուղարությունը կողմ է ռուս-ուկրաինական սահմանին խաղապահների տեղակայմանը

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության պետ Հիզեր Նաուերթը հայտարարել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանին խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության մասին:


Նրա խոսքով՝ Ուկրաինայի արեւելքում խաղաղապահ ուժերը պետք է ընդլայնված մանդատ ունենան, այդ թվում՝ նրանց պետք է տեղակայել ռուս-ուկրաինական սահմանին: Նա հավելել է, որ Վաշինգտոնը նման միջոցառումը քննարկում է որպես Ուկրաինայի քաղաքացիների պաշտպանության հնարավոր միջոց:


Սեպտեմբերի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ աջակցում է Ուկրաինա խաղաղապահների ուղարկելու գաղափարին: Նա ընդգծել էր, որ խաղաղապահները, բացի շփման գծից, ոչ մի այլ տեղ չպետք է գտնվեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ստոլտենբերգը զուսպ է արտահայտվել Ս-400-ներ գնելու Թուրքիայի որոշման մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան