24.11.2024
Թրամփ․ Փհենյանի դեմ պատժամիջոցները ոչինչ են նրա համեմատ, ինչ պետք է ի վերջո տեղի ունենա
prev Նախորդ նորություն

Յունկերը տեսանելի ապագայում Թուրքիային ԵՄ կազմում չի տեսնում

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը տեսանելի ապագայում բացառել է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Յունկերը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել դադարեցնել եվրոպացիներին ֆաշիստներ եւ նացիստներ անվանել:

«Ապագայում ԵՄ կազմում կլինեն 27 անդամ երկրներից ավելի: Բոլոր թեկնածու երկրների հետ բանակցություններում առանջնահերթությունը օրենքի գերակայությունն է, արդարադատությունը եւ հիմնարար արժեքները: Սա բացառում է Թուրքիայի անդամակցությունը տեսանելի ապագայում»,- ասել է Յունկերը՝ Ստրասբուրգում ծրագրային ելույթ ունենալով Եվրախորհրդարանում: