7.03.2026
Օզդեմիրը` Էրդողանի մասին. նա ոչ թե նախագահ, այլ պատանդ վերցնող է
03.09.2017
Օզդեմիրը` Էրդողանի մասին. նա ոչ թե նախագահ, այլ պատանդ վերցնող է

«Էրդողանը ոչ թե նախագահ է, այլ պատանդ վերցնող է»: Այսպես է արձագանքել Գերմանիայի Կանաչների կուսակցության թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրը արձագանքել է Թուրքիայում Գերմանիայի 2 քաղաքացիների ձերբակալությանը։ Ինչպես հայտնում է Demokrathaber-ը Օզդեմիրը հայտարարել է, թե Էրդողանը ոտնատակ է տալիս իր պաշտոնի պատիվը։ «Նա ոչ թե նախագահ է, այլ պատանդ վերցնող»,-ասել է Ջեմ Օզդեմիրը։ Նշենք, որ օգոստոսի 31-ին Անթալիայի օդանավակայանում գերմանացի զույգ է ձերբակալվել։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այս փաստի առթիվ հայտարարել է, թե պետք է վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները։ Թուրքիայի ու Եվրամիության շատ երկրների հարաբերությունները կտրուկ սրվեցին անցյալ տարի Թուրքիայում չահաջողված հեղաշրջման փորձից հետո այդ երկրում սկիզբ առած մասսայական ձերբալությունների պատճառով: