8.07.2025
Սերժ Սարգսյանի նյույորքյան հանդիպումները
prev Նախորդ նորություն

Մադուրոն Թրամփին «նոր Հիտլեր» է անվանել

Վենեսուելայի նախագահը, մեկնաբանելով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը, նրան «նոր Հիտլեր» է անվանել, հայտնում է EFE Noticias-ը:

«Միջազգային քաղաքականության մեջ նոր Ադոլֆ Հիտլերի, պարոն Դոնալդ Թրամփի ագրեսիվ ելույթը, որն իրեն աշխարհի տիրակալն է համարում, ուղղված էր Վենեսուելայի ժողովրդի դեմ, սակայն ոչ մեկը չի համարձակվի մեզ սպառնալ»,- հայտարարել է Մադուրոն:

ՄԱԿ ԳԱ-ում Թրամփն իր ելույթում քննադատել էր Վենեսուելայի իշխանություններին բռնապետության եւ «ձախողված սոցալիստական գաղափարախոսությանը» հետեւելու համար, որը, նրա խոսքով, երկրին կոլապսի է հասցրել: Նա նշել էր, որ Վաշինգտոնը կշարունակի Կարակասի նկատմամբ պատժամիջոցային ճնշման քաղաքականությունը:

Ստոլտենբերգ. Էրդողանը ՆԱՏՕ–ին հավատարիմ է ոչ միայն բառերով, այլեւ գործով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները