22.04.2025
ՌԴ նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ իշխանությունները փոշմանել են. Էրդողանի թիկնազորին ամերիկյան զենք չի վաճառվի

ԱՄՆ իշխանությունները հետ են կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայությանն ամերիկյան զենք մատակարարելու թույլտվության մասին առաջարկը, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Կոնգրեսի աղբյուրը։

Պատճառը՝ Էրդողանի թիկնապահների կողմից Վաշինգտոնում ցուցարարներին ծեծի ենթարկելն է:

Զենքի վաճառքի մասին համաձայնագիրը գնահատվել է 1.2 մլն դոլար։ Այս տարի ավելի վաղ վարչակազմը հայտնել էր, որ Կոնգրեսը ծրագրել է թույլ տալ Նյու Հեմփշիրի զենք արտադրող Sig Sauer ընկերությանը զենք վաճառել Էրդողանի թիկնազորին:

Պենտագոն․ ԱՄՆ-ն չի փորձել ոչնչացնել Հյուսիսային Կորեայի որեւէ հրթիռ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան