2.08.2025
ԱՄՆ իշխանությունները փոշմանել են. Էրդողանի թիկնազորին ամերիկյան զենք չի վաճառվի
prev Նախորդ նորություն

Պենտագոն․ ԱՄՆ-ն չի փորձել ոչնչացնել Հյուսիսային Կորեայի որեւէ հրթիռ

ԱՄՆ-ն չի փորձել ոչնչացնել Հյուսիսային Կորեայի որեւէ հրթիռ, այդ թվում վերջին երկուսը, որոնք անցել են Ճապոնիայի տարածքի վրայով, քանի որ դրանցից ոչ մեկը ուղիղ սպառնալիք չի ներկայացրել։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը, փոխանցում է AP-ն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ու Ճապոնիայի ՀՕՊ համակարգերը պատրաստ են պատասխան տալ, բայց դրա անհրաժեշտությունը չկա։ Նա նշել է, որ եթե հյուսիսկորեական հրթիռները սպառնան ԱՄՆ-ն կամ Ճապոնիային, ապա «պատասխանն այլ կլինի»։

Պենտագոնի ղեկավարը համարում է, որ Հյուսիսային Կորեան միտումնավոր է փորձարկումներն այդքան մոտ տարածության վրա իրականացնում, որպեսզի սադրի ԱՄՆ-ին, բայց միաժամանակ խուսափի պատասխան ռազմական գործողություններից։

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինայի պաշտպանությանը 500 մլն դոլարի հատկացմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան