Թուրքիայի վարքը նրան հեռացրել է Եվրամիությունից, եւ երկիրը կկրի դրա հետեւանքները։ Այս մասին «Կատիմերինի» թերթի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այդուհանդերձ Ֆրանսիայի նախագահը դեմ է հարաբերությունների ամբողջական խզմանը, քանի որ Անկարան, ըստ նրա, կարեւոր գործընկեր է մնում ճգնաժամային իրավիճակներում, ինչպիսիք են ահաբեկչական սպառնալիքն ու միգրացիոն խնդիրը։ Մակրոնի խոսքով՝ ԵՄ–Թուրքիա միգրացիոն համաձայնագիրն անարդյունավետ դուրս եկավ, հատկապես Հունաստանի վրա ճնշումը նվազեցնելու մասով։ Մակրոնը հայտնել է, որ ինքը մշտական կոնտակտի մեջ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։