24.04.2025
ԿՀՎ-ի ղեկավար Մայք Պոմպեոն հնարավոր է Թիլերսոնի իրավահաջորդը դառնա
prev Նախորդ նորություն

Թուրքիան 15 տարվա ազատազրկում է պահանջում Amnesty Intrenational գրասենյակի ղեկավարի համար

Թուրքիայի դատախազությունը մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկում է պահանջում մարդու իրավունքների հարցերով ակտիվիստների խմբի համար։ Նրանցից մեկն էլ Թուրքիայում Amnesty International –ի ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էզերն է, հայտնում է Reuters-ը։


Մյուս ակտիվիստներից են գերմանացի լրագրող Պիտեր – Ֆրանկ Շտեյսթները ու Շվեդիայի քաղաքացի Ալի Գարավին։

Ձերբակալության համար առիթ է հանդիսացել նրանց մասնակցությունը թվային անվտանգության թեմայով համաժողովին, որից հետո նրանց մեղադրել են զինված ահաբեկիչներին աջակցելու մեջ։

Նրանց ձերբակալությունից հետո Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ վերանայում են Թուրքիայի հետ ռազմական նախագծերը։ Իսկ կանցլեր Անգելա Մերկելը հայտնել էր, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը պետք է դադարեցվի։

Ագրամունտի հրաժարականը ԵԽԽՎ-ն կոռուպցիայի սարդոստայնից մաքրելու առաջին քայլն է. Զոհրաբյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար