25.11.2024
ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպանատունը կասեցրել է ոչ միգրացիոն վիզաների տրամադրման գործընթացը
prev Նախորդ նորություն

ԿՀՎ-ի ղեկավար Մայք Պոմպեոն հնարավոր է Թիլերսոնի իրավահաջորդը դառնա

ԿՀՎ-ի ղեկավար Մայք Պոմպեոյի մասին խոսում են, որպես Թիլերսոնի հնարավոր իրավահաջորդի մասին, եթե վերջինը որոշի հեռանալ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից, գրում է Telegraph պարբերականը։

Այդուհանդերձ նախագահ Թրամփը հերքել է այդ լուրերն ու հայտնել է, որ ամբողջովին վստահում է Թիլերսոնին։

Նշենք, որ ամերիկյան մամուլում շրջանառում են լուրեր այն մասին, որ Թիլերսոնը Թրամփին հիմար է անվանել։ Հերթական ճեպազրույցում Թիլերսոնը նույնպես հերքել է Թրամփի հետ իր թշնամանքի մասին բոլոր լուրերը։ Սակայն լրատվամիջոցներից մի քանիսը, չգոհանալով դրանով, արձանագրել են, որ Թիլերսոնը այնուամենայնիվ բառացի չի հերքել, որ ասել է «հիմար» բառը։