25.11.2024
Պենտագոնն անհանգստացած է դաշնակիցների կողմից ռուսական С-400 հրթիռների ձեռքբերմամբ
prev Նախորդ նորություն

Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել. նրան մնացել էր պաշտոնավարել 3 ամիս

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել։ Այս մասն նա գրել է իր Twitter-ի էջում:


«Այսօր անձնական պատճառներով ես որոշել եմ այլեւս չնախագահել ԵԽԽՎ–ում»,– գրել է Պեդրո Ագրամունտը։


Հիշեցնենք, որ ԵԽԽՎ պատվիրակները պլանավորում էին աշնանային նստաշրջանի ընթացքում քվեարկություն անցկացնել Ագրամունտի հրաժարականի հարցով։


Պեդրո Ագրամունտը ընտրվել է ԵԽԽՎ նախագահ 2016 թվականի հունվարին, վերընտրվել 2017-ին։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է 2018 թվականի հունվարին:


Ագրամունտի հրաժարականի վերաբերյալ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում խորհրդարանական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն իր facebook-ի էջում գրում է, որ դե ֆակտո, տևական ժամանակ, հեռացված լինելով ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, Պեդրո Ագրամունտը ներկայացրել է հրաժարականի դիմում:



Այսպիսով, նրա կարծիքով, կանխվում է նրան իրավական ընթացակարգով իմփիչմենթի ենթարկելու՝ երկուշաբթի Ստրասբուրգում նախատեսված անխուսափելի վերջին արարը։


Այնուհետեւ նա երկու հետգրություններով եղրափակում է իր ասելիքը. "Հ.Գ. ԵԽԽՎ-ն առողջացման նշաններ է ցույց տալիս, ինչն ուղիղ համեմատական է այդ կառույցից Ադրբեջանի դժգոհության և Ալիևի՝ ԵԽ-ից հեռանալու մասին բարձրաձայնումների հետ։


Հ.Գ. 2. Ուշադրություն է գրավում նաև հրաժարականի հիմքերից մեկը՝ բժշկի խորհուրդը։ Էս մարդը լրիվ խորհրդային կոմունիստական նոմենկլատուրան է հիշեցնում"։