22.04.2025
Անկախ Կատալոնիան Եվրամիությունում տեղ չունի. Մոսկովիսի
prev Նախորդ նորություն

Պենտագոնն անհանգստացած է դաշնակիցների կողմից ռուսական С-400 հրթիռների ձեռքբերմամբ

ԱՄՆ-ին անհանգստացնում է Սաուդյան Արաբիայի և այլ դաշնակիցների հետաքրքրվածութունը ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգերի ձեռքբերմամբ։ Այս մասին TASS գործակալությանը հայտնել է ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ, փոխգնդապետ Միշել Բալդանզան։

«Մենք բազմիցս ընդգծել ենք խոշոր ռազմական գնումների ծրագրի իրագործման ժամանակ ԱՄՆ-ի և տարածաշրջանում այլ երկրների սպառազինության համակարգերի օպերատիվ համատեղելիության պահպանման կարևորությունը։ Այդ համատեղելիությունն անհրաժշտ է ընդհանուր սպառնալիքների հետմղման համար»,-ասել է Բալդանզան։ Պենտագոնի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Վաշինգտոնին և Էր-Ռիադին կապում են ռազմական գնումների ոլորտում բազմամյա հարաբերությունները։

Երեկ Մոսկվայում նախագահ Վլադիմիր Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդի հանդիպման ընթացքում երկրների միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Էր Ռիադի կողմից С-400 «Տրիումֆ» զենիթա-հրթիռային համակարգերի գնման վերաբերյալ։ Բացի այդ, կողմերը պայմանագիր են կնքել Սաուդյան Արաբիայում Կալաշնիկով ինքնաձիգների արտադրություն կազմակերպելու վերաբերյալ։

Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել. նրան մնացել էր պաշտոնավարել 3 ամիս
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան