25.11.2024
Հայկական պատվիրակության համար նախընտրելի է ԵԽԽՎ նախագահի Կիպրոսի թեկնածուն. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

ԵԽԽՎ-ում մթնոլորտ է ձևավորվում, որը կարիք կա վերածելու գործելաոճի. պատվիրակության ղեկավար

Ինչպես ավելի վաղ նշել էինք՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահի պաշտոնում հայկական պատվիրակության համար նախընտրելի է առաջադրված ԵԺԿ երկու թեկնածուներից Կիպրոսի ներկայացուցիչը՝ Ստելլա Կիրիակիդեսը: Այս մասին VERELQ-ին ասել էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:


Քիչ առաջ Հովհաննիսյանը գրառում է կատարել, որը, կարծես, ԵԽԽՎ-ում դրական միտումների սկիզբ է ազդարարում. 


«ԵԽԽՎ նախագահի ընտրության երկրորդ փուլում Կիպրոսի պատվիրակության ղեկավարը ստացավ 129 ձայն, իսկ իր մրցակիցը 69 քվե: ԵԽԽՎ նախագահը կընտրվի վաղը, որի համար պահանջվում է ձայների հարաբերական մեծամասնություն:

Քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ ԵԽԽՎ-ում մթնոլորտ է ձևավորվում, որը կարիք կա վերածելու գործելաոճի»,- գրառել է վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարը:


Հիշեցնենք, հոկտեմբերի 6-ին Պեդրո Ագրամունտը հայտարարեց, որ հրաժարական է տվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: