2014-2016 թվականներին Եվրամիության երկրները հակառուսական պատժամիջոցների հետևանքով 30 միլիարդ եվրոյի արտահանման կորուստ են ունեցել: Այս մասին ասված է Տնտեսական հետազոտությունների ավստրիական ինստիտուտի հաշվետվության մեջ: ՏԱՍՍ հաղորդմամբ, նշվում է, որ այդ ժամանակահատվածում Եվրամիությունից Ռուսաստան արտահանումը միջինը 10,7 տոկոսով կրճատվել է ՌԴ նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով: