Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ հարաբերությունների լարվածությունը չի անդրադառնա ռազմական համագործակցության վրա: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթիսը, փոխանցում է Reuters-ը:Նա նշել է, որ Պենտագոնը կշարունակի սերտ գործակցությունը իր թուրք գործընկերների հետ: «Դա ՆԱՏՕ-ի դաշնակիցներն են, որոնց հետ մենք կշարունակենք աշխատել ընդդեմ մեր ընդհանուր թշնամու, եւ մենք լավ ենք աշխատւմ իրար հետ», - հայտարարել է նա:Հարցին՝ սպասո՞ւմ է արդյոք նա, որ դիվանագիտական տարաձայնությունները կանդրադառնան հետագա գործողությունների վրա, Մեթիսը ասել է, որ չի ուզում սպեկուլացիա անել, բայց նախկինում դիվանագիտական լարվածությունը չի անդրադարձել ռազմական գործակցության վրա: