22.02.2026
ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանը 5 տարում 5000 միավոր նոր զինտեխնիկա է ստացել
08.11.2017
ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանը 5 տարում 5000 միավոր նոր զինտեխնիկա է ստացել

2012 թվականից մինչև այժմ Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումների սպառազինությանը հանձնվել է ավելի քան 5000 միավոր նոր և արդիականացված զինտեխնիկա: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության պետ, գնդապետ Վադիմ Աստաֆևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Ընդամենը 5 տարվա ընթացքում ռազմական շրջանի ցամաքային զորքերին է մատակարարվել ավելի քան 5000 միավոր սպառազինություն, ռազմական և հատուկ նշանակության տեխնիկա, այդ թվում նաև Տ-90 և Տ-72Բ3 տանկեր՝ ավելի քան 300 միավոր, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ՝ ավելի քան 250 միավոր, ինչպես նաև ԲՏՌ-82Ա՝ ավելի քան 400 միավոր», – հայտարարել է Աստաֆևը:ՀՌՇ-ի հրթիռային և հրետանային ստորաբաժանումները 5 տարվա ընթացքում ստացել են «Քրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներ, ինչպես նաև «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական համալիրներների 2 բրիգադային կոմպլեկտ:Սրանով ՌԴ զինուժը հնարավորություն է ստացել ամբողջությամբ վերազինել հարավային ռազմական շրջանի մոտ 40 զորամաս և ժամանակակից տեխնիկայով ապահովել շուրջ 100 զորամասի ստորաբաժանումների:Նշենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի կազմում է ընդգրկված նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան: