NYT․ Դոնալդ Թրամփի փեսայի ազդեցությունը Սպիտակ տանը նվազել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշների ազդեցությունը վերջին ամիսներին զգալիորեն կրճատվել է, հայտնում է The New York Times-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմում անգամ դիտարկում էին մինչեւ տարեվերջ Քուշների եւ նրա կնոջ՝ Իվանկա Թրամփի հրաժարականի հնարավորությունը։
NYT-ը գրում է, որ Դոնալդ Թրամփի աշխատակազմում աշխատանքի առաջին օրերին քչերն էին համարձակվում կասկածի տակ դնել Քուշների լիազորությունները, որը կարող էր սեփական հայեցողությամբ ընտրել աշխատանք կամ ազդել Սպիտակ տակ գծի վրա։ Նախագահի խորհրդականը զբաղվում է հարցերի լայն շրջանակով՝ սկսած Մերձավոր Արեւելքում հակամարտության կարգավորումից մինչեւ աշխատակազմի աշխատանքի բարելավում։ Սակայն 10 ամիս անց «արա, ինչ խելքիդ փչի» փուլը Ջարեդ Քուշների համար անցյալում է մնացել։
Թերթը նաեւ նշում է, որ ԱՄՆ նախագահի փեսան սկսել է ավելի հազվադեպ ներկայանալ հանրությանը։ NYT-ի զրուցակիցները պարզաբանել են, որ Քուշների տնօրինության տակ են մնում որոշ հարցեր, մասնավորապես, Իսրայելի եւ Պաղեստիի միջեւ հակամարտության կարգավորումը, սակայն նրան այլեւս չե ն դիտարկում որպես նախագահի հիմնական վստահված անձի, կարծում են թերթի աղբյուրները։
Այդուհանդերձ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին բացառել է Քուշների պաշտոնանկության հավանականությունը։