25.11.2024
Կոշտացումներ կլինեն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Ջոնսոնից մինչեւ Քլինթոն ու Թրամփ. սեռական սկանդալներ ԱՄՆ-ի նախագահների մասնակցությամբ

ԱՄՆ նախագահ Լինդոն Ջոնսոնը փայլուն օրենսդիր եւ հաջողակ ղեկավար էր, սակայն նա եղել է նաեւ հայտնի կնամոլ: Նա առաջինը չէր: Պատմաբանների խոսքով, Թոմաս Ջեֆերսոնը երեխաներ ուներ իր ստրուկ Սալլի Հեմմինգզից:


Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, պատմաբան Ռիվզի խոսքով, նախագահների կողմից ամուսնական երդման խախտումը զարմանալի չէ. «Ի՞նչ է քաղաքականությունը, եթե ոչ՝ գայթակղություն»:


Ջոն Քենեդին հայտնի էր բազմաթիվ սիրախաղերով Սպիտակ տունը զբաղեցնելու ընթացքում: Սակայն, հասուն մարդկանց միջեւ կողմերի համաձայնությամբ սեռական հարաբերությունները չեն արգելվում:


«Այստեղ կարեւոր է պարզ տարբերակել 14 տարեկան աղջկան հետապնդող մարդուն մյուսից, ով սեռական հարաբերություններ ունի չափահաս կնոջ հետ նրա համաձայնությամբ», - նշում է Կալիֆոռնիայի համալսարանի իրավաբան Արիելա Գրոսը:


Բիլ Քլինթոնի սեռական սկանդալը զարգանում էր համացանցի տարածման արեւածագին: «Քլինթոնի բախտը բերեց, համացանցի զարգացման այսօրվա պայմաններում նրան պաշտոնազրկելու էին», - նշում է Ռիչարդ Ռիվզը:


Դոնալդ Թրամփի՝ 2005-ին արված եւ 2016-ին հրապարակված ձայնագրությունները՝ նույն շարքից էին: «Կանանց մարմնի ինտիմ մասերին դիպչելն անշուշտ հանցանք կլիներ, սակայն, մեր միակ ապացույցներն այս դեպքում նրա սեփական բառերն են», - ընդգծում է Գրոսը:


Ռիչարդ Ռիվզի խոսքով, պետք է հիշել նաեւ, որ տղամարդիկ սիրում են ուռճացնել իրենց արկածները: Ավելին, կինն ու տղամարդը կարող են տարբեր ձեւով գնահատել իրենց միջեւ տեղի ունեցած նույն դրվագը:


Միանշանակ է միայն, որ սեռական ոտնձգությունների զոհերն իրենց ավելի ինքնավստահ են զգում, ու թեեւ ոչ բոլոր մեղադրանքներն են հավաստի, իշխանություն ունեցող անձինք չեն կարող այլեւս փակ դռների հետեւում կատարել իրենց արարքները: