26.04.2025
Սերժ Սարգսյան. ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս հաջողությունն է
prev Նախորդ նորություն

Կոշտացումներ կլինեն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում. Հովհաննիսյան

ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը դրական կարծիք է տվել ԵԽ նախարարների կոմիտեի առաջարկին, որը վերաբերում է Անձնական տվյալների պաշտպանության կոնվենցիայի արձանագրությանն ու դրա բացատրական զեկույցի նախագծին։


ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը Կոպենհագենից մանրամասնում է, որ առաջարկի հիմնական առանցքը առավել կոշտ կարգավորումների նախատեսումն է, որն առաջիկայում հանգեցնելու է անդամ պետություններում համապատասխան օրենսդրությունում փոփոխությունների կատարմանը, մասնավորապես՝


- տվյալների մշակում չի կարող իրականացվել, եթե չկա անձի կողմից տրված հստակ համաձայնությունը


- պարտավորեցնել տվյալներ մշակողներին գործել առավել թափանցիկ


- մինչ այս պահը գործող խորհրդատվական կոմիտեի փոխարեն ստեղծել Կոնվենցիոն կոմիտե՝ հնարավորություն տալով վերջինիս գնահատել ներպետական օրենսդրությունում կիրառված միջոցների արդյունավետությունը և ներկայացնել առաջարկություններ և այլ հարցեր։

Ջոնսոնից մինչեւ Քլինթոն ու Թրամփ. սեռական սկանդալներ ԱՄՆ-ի նախագահների մասնակցությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար