Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության նախկին ղեկավար Լեոն Պանետան Վաշինգտոնում Hudson Institute կազմակերպության համաժողովի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նոր «սառը պատերազմի» մեջ են: «Մենք Ռուսաստանի հետ սառը պատերազմի նոր փուլ ենք մտել»,- մեջբերում է ria.ru-ն Պենտագոնի նախկին ղեկավարի խոսքը: Պանետայի կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է զսպի մերձարևելյան տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը, ինչպես նաև ավելի նշանակալի դեր ունենա հատկապես Սիրիայում: «Եթե դուք ավելի կոշտ չգործեք (ՌԴ նախագահ) Պուտինի հետ, նա դրանից օգուտ կքաղի: Ուստի՝ այդ պատճառով կարծում եմ, որ ԱՄՆ-ի համար շատ կարևոր է նրանց հասկացնելը, որ կան սահմաններ, որոնք Պուտինը չի կարող հատել»,-հայտարարել է Պանետան: