11.06.2025
Թուրքիան, Ֆրանսիան եւ Իտալիան մտադիր են ուժեղացնել ռազմական համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Իսպանիայի ՍԴ-ն պաշտոնապես անվավեր է ճանաչել Կատալոնիայի անկախության հռչակագիրը

Իսպանիայի Սահմանադրական դատարանը նոյեմբերի 8-ին պաշտոնապես չեղյալ է համարել հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանի կողմից միակողմանիորեն ճանաչված անկախության հռչակագիրը , հաղորդում է AFP-ն:

«Հոկտեմբերի 27-ի անկախության հռչակագիրը անվավեր եւ Սահմանադրությանը հակասող է ճանաչվել », — նշվում է դատարանի հայտարարության մեջ:

Իսկ Կատալոնիայում նոյեմբերի 8-ին արհմիությունների կողմից հայտարարված գործադուլներ են անցկացվում: Գործադուլը կաթվածահար է արել երթեւեկությունը. մարդիկ շրջանի 50 տեղերում փակել են ավտոճանապարհները:

Ավտոմոբիլային եւ երկաթգծային հաղորդակցությունը խափանվել է: Գործադուլը պետք է նաեւ այլ ոլորտներին վերաբերեր, սակայն AFP տվյալներով սրճարանների, խանութների, մետրոյի աշխատակիցների 85 տոկոսն աշխատանքի է դուրս եկել:

Թուրքական մեծ դեսանտային նավն առաջին անգամ վարժանքների է ներգրավվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը