Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կհանդիպեն արդեն վաղը՝ նոյեմբերի 10-ին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, հանդիպման ժամը այժմ համաձայնեցման փուլում է: Նախօրեին օգնականը հայտնել էր, որ երկու առաջնորդները մասնակցելու են Վիետնամում կայանալիք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին և տրամաբանական է, որ առանձնազրույց ունենան: