25.11.2024
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. Ադրբեջանը չհաջողեց
prev Նախորդ նորություն

Թուրքիան հուսով է, որ ԵՄ-ն ներգաղթյալների պայմանագրի շրջանակում կվճարի 3 մլրդ եվրոյի մասը

Թուրքիան հույս ունի, որ ԵՄ-ն ներգաղթյալների մասին պայմանագրի շրջանակներում 3 միլիարդ եվրոյի մնացյալ մասը կվճարի ընթացիկ տարվա վերջում: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաուշօղլուն, փոխանցում է Reuters-ը:


Նա նաեւ նշել է, որ Անկարան եւս 3 միլիարդ եվրոյի հատկացման հույս ունի մինչեւ 2018-ի վերջը:

2016-ի մարտին Թուրքիայի եւ Եվրամիության ղեկավարությունը համաձայնեցրել է միգրացիոն ճգնաժամի լուծման սկզբունքները: Պայմանավորվածության համաձայն՝ Հունաստան են ժամանող ապօրինի միգրանտները պետք է ուղարկվեն Թուրքիա «վտանգների անհատական գնահատումից » հետո: ԵՄ-ից միգրանտներին ընդունելու համաձայնության համար Թուրքիան ի հավելում 2015-ի վերջում համաձայնեցվածին 3 միլիարդ եվրո ֆինանսավորման հաստատում է ստացել: