25.11.2024
Թուրքիան հուսով է, որ ԵՄ-ն ներգաղթյալների պայմանագրի շրջանակում կվճարի 3 մլրդ եվրոյի մասը
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանում է Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության մասին հայտարարությունը

ԼՂ հակամարտության կարգավորման հարցը Ռուսաստանի արտաքին օրակարգի առաջնահերթություններից է: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Խնդիրը կապված է ոչ թե պարզապես հարևանների, այլ ժողովուրդների հետ, որոնց հետ մեզ կապում է ոչ թե միջազգային իրավական փաստաթղթերի և պարտավորությունների ֆորմալ կողմը, այլ կյանքն ու ճակատագիրը: Մենք ընդհանուր կյանք, ընդհանուր ճակատագիր ենք դարեր շարունակ: Այդ պատճառով մեզ համար Լեռնային Ղարաբաղի թեման առաջնահերթություն է»,- ասել է ն:

Զախարովան անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունն այն մասին, թե Միացյալ Նահանգները կարող է հետ կանչել իր համանախագահներին ու դրա հետևանքով Մինսկի խմբի ձևաչափը հնարավոր է փոփոխվի: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչւ, սակայն, հորդորել է հարցը ուղղել ամերիկյան կողմին.

«Տեսականորեն ամեն ինչ տրամաբանական է երևում, եթե մի համանախագահ պակասի` ձևաչափը կփոխվի: Այդպես կլինի՞ կամ ի՞նչ պատճառներով այդպես կլինի, նրանք փո՞ղ չունեն… սա, իհարկե, նոր խոսք է ամերիկյան տնտեսությունում: Բայց եթե փող չկա, դա հարց է ամերիկյան կողմին, այլ ոչ մեզ»,- ասել է Զախարովան: