25.11.2024
Թրամփն անհրաժեշտ է համարում Պուտինի հետ համագործակցությունը. Սպիտակ տուն
prev Նախորդ նորություն

Գերհարդ Շրյոդեր. ամերիկացիները չեն ցանկանում տեսնել ուժեղ Ռուսաստան

ՌԴ–ն իրեն զգում է բոլոր կողմերից շրջապատված։ Ամերիկացիների փորձերը ՆԱՏՕ մտցնել Ուկրաինային ու Վրաստանին, ՆԱՏՕական հակահրթիռային համակարգերը, զորքերը ռուսական սահմանների մոտ`մտահոգություններ են առաջացնում։

Ամերիկյան քաղաքականությունը՝ սկսած Ջորջ Բուշից, միտված է մեկուսացմանը. ամերիկացիները չեն ցանկանում տեսնել ուժեղ ՌԴ։ Այդ մասին Die Zeit հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը։

«Ռուսները մեր հարևաններն են։ Մեզ անհրաժեշտ են նրանց շուկան ու էներգակիրները։ Նրանք անհրաժեշտ են մեզ քաղաքական իմաստով` Մերձավոր Արևելքում, իրանական միջուկային ծրագրի ու Կովկասի հարցերում»,–նշել է նա։

Շրյոդերն, անդրադառնալով Թրամփին նշել է, որ նա կկարողանա իշխանության մնալ մինչև 2020 թվականը, քանի որ իմպիչմենտը հեշտ գործ չէ։ Նա հավելել է, որ Թրամփն անկանխատեսելի է, իսկ համաշխարհային տերության առաջնորդը պետք է լինի կանխատեսելի։