Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրե Ազուլեն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ 58 երկրներից 30-ը ընտրությունների վերջին փուլի ընթացքում սատարել են Ազուլեին: Նրա մրցակիցը՝ Կատարի մշակույթի նախկին նախարար, դիվանագետ Համադ բեն Աբդելազիզ ալ Քավարին ստացել է 28 ձայն: Նոյեմբերին նա կհաստատվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում: