25.11.2024
Թուրքիան առաջին F-35 կործանիչները կստանա 2018 թվականին
prev Նախորդ նորություն

ՌԴ-ից C 400 համակարգերի գնումը Անկարայի «ազգային որոշումն է». Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Անկարայի «ազգային որոշում» է անվանել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ C 400 համակարգերի գնման մասին պայմանավորվածությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թուրքիայի՝ Ռուսաստանի հետ C 400 համակարգերի մասին պայմանագրեր ստորագրելու մասին որոշումը, որով օդային պաշտպանությունում նոր հնարավորությունների ներդրում է նախատեսվում, Անկարայի ազգային որոշումն է», - Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա:

Վերջերս ՆԱՏՕ Ռազմական հանձնաժողովի ղեկավար Պյոտր Պավելը Թուրքիայի իշխանություններին ՌԴ հետ С-400 զենիթային հրթիռային համակարգերի գնման գործարքի հետեւանքների մասին էր զգուշացրել:

Նրա խոսքով՝ համակարգերի նախատեսված գնումը կբացառի Անկարայի ինտեգրումը դաշինքի ՀՕՊ միացյալ համակարգին:

«Ինքնիշխանության սկզբունքը, իհարկե, ռազմական տեխնիկայի ձեռքբերման ժամանակ գործում է, սակայն երկրները ինքնիշխան են ե´ւ որոշումներ կայացնելիս, ե´ւ երբ նրանք այդ որոշման հետեւանքներին են բախվում»:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Akşam թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից C-400 զենիթային հրթիռային համակարգեր գնելուց, եթե իրենց միջեւ դրանց համատեղ արտադրության մասին համաձայնագիր չստորագրվի:

«Մենք պետք է շտապ գնենք (C-400), քանի որ դրանց կարիքը կա: Մենք պետք է պաշտպանենք մեր օդային տարածքը: Սակայն, եթե Ռուսաստանի դեմ տրամադրված երկրները չեն ցանկանում, որ Թուրքիան գնի C-400, ապա նրանք պետք է մեզ իրենց տարբերակը ներկայացնեն», - ընդգծել է Չավուշօղլուն: