25.11.2024
ՌԴ-ից C 400 համակարգերի գնումը Անկարայի «ազգային որոշումն է». Սթոլթենբերգ
prev Նախորդ նորություն

Լավրովն ասել է պայմանը, թե երբ կողմ կլինեն «Թուրքական հոսքի» երկարմանը դեպի ԵՄ այլ երկրներ

Միայն Բրյուսելից ամուր իրավական երաշխիքների դեպքում է Ռուսաստանը պատրաստ դեպի Եվրոպայի մյուս երկրներ «Թուրքական հոսք» գազամուղի երկարացման աշխատանքներին: Այս մասին Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի անդամների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ հարավային եւ հարավարեւելյան Եվրոպայի երկրների աճող պահանջները կարելի է բավարարել ԵՄ տարածքում «Թուրքական հոսք»-ի երկրորդ ճյուղով:

«Մենք ԵՄ երկրների մի շարք կառվարությունների կողմից հետաքրքրվածություն ենք տեսնում այս ուղղությամբ: Դուք դրան պատրաստ եք, սակայն հաշվի առնելով «Հարավային հոսքի» անհաջող փորձը՝ միայն Բրյուսելից ամուր իրավական երաշխիքների դեպքում պատրաստ կլինենք ԵՄ տարածքում «Թուրքական հոսք» գազամուղի երկարացման աշխատանքներին»,- ասել է Լավրովը: