Նյու Յորքում ահաբեկչության զոհ է դարձել 8 մարդ. Կատարողը Ուզբեկստանից է
Երեքշաբթի ցերեկը Մանհեթնում բեռնատարը մի քանի փողոց երթևեկել է հեծանվորդների համար նախատեսված հատվածով, ճանապարհին վրաերթի ենթարկելով հեծանվորդների, իսկ այնուհետ բախվել է դպրոցական ավտոբուսի հետ: Նյու Յորքի ոստիկանությունը կատարվածը որակել է ահաբեկչությունը:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, ահաբեկչության զոհ է դարձել 8 մարդ, այդ թվում Արգենտինայի հինգ քաղաքացի, ավելի քան 10 մարդ վիրավորվել է:

Ահաբեկչությունն իրականացրել է Ուզբեկստանից 2010 թվականին ԱՄՆ տեղափոխված 29-ամյա Սեյֆուլլո Սաիպովը: NBC հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին նշել է, թե վերջինս բեռնատարում գրություն է թողել, որ հարձակումն իրականացնում է ԻՊ անունից:
![police.[1]](https://verelq.am/uploads/police.[1].jpg)
Բեռնատարը, որով նա իրականացրել էր ահաբեկչական ակտը, Սաիպովը վարձակալել էր:
Այս պահին նաև հայտնի է, որ ձերբակալվածը աշխատել է տաքսու վավորդ Uber-ում: