22.04.2025
Նյու Յորքում ահաբեկչության զոհ է դարձել 8 մարդ. Կատարողը Ուզբեկստանից է
prev Նախորդ նորություն

Անկախ Կատալոնիան Եվրոպայում չի ճանաչվի․ Ֆրանսիայի ԱԳՆ

Կատալոնիան Իսպանիայից անկախանալու դեպքում Եվրոպայում չի ճանաչվի։ Այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Անկախ Կատալոնիան Եվրոպայում չի ճանաչվի»,- ասե է Լե Դրիանը միջազգային գործերով խորհրդում ելույթի ժամանակ։

Նշենք, որ Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին հռչակել էր իր անկախությունը։ Դրանից հետո Մադրիդը գործի էր դրել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս Կատալոնիայում անմիջական կառավարում սահմանել, եւ պաշտոնանկ էր արել ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնին, որը հեռացել է Բելգիա։ Իսպանիայի սենատը ցրել է Կատալոնիայի խորրհրդարանը եւ դեկտեմբերի 21-ին արտահերթ ընտրություններ նշանակել:

Buzzfeed․ Թուրքական լոբբիստ Մայքլ Ֆլինը կարող է Մանաֆորթի ճակատագրին արժանանալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան