25.11.2024
Կալատոնիայի խորհրդարանը հռչակեց Իսպանիայից անկախացման մասին. Reuters
prev Նախորդ նորություն

Թրամփը կոչ է արել քննել Քլինթոնի «արարքները»

Դեմոկրատների եւ Քլինթոնի մեղքերն այնքան մեծաթիվ են, եւ հիմա փաստերը ջրի երես են ելնում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Երբեք չեմ տեսել հանրապետականների այսպիսի զայրույթ եւ միասնականություն՝ պայմանավորված (Հիլարի) Քլինթոնի ստեղծած կեղծ դոսյեի (հիմա 12,000,000 դոլա՞ր) հետ կապված քննության բացակայության իմ մտահոգությամբ, գումարած Ռուսաստանի հետ ուրանային գործարքը, ջնջված 33 հազար նամակները, (ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս) Քոմին դա ուղղեց…Դրանից հետո նրանք ուսումնասիրում են Թրամփի եւ Ռուսաստանի կեղծ «դավադրությունը», որը երբեք գոյություն չի ունեցել: Դեմոկրատներն այս (մեր երկրի համար վնասակար) սարսափելի վհուկների որսն օգտագործում են, բայց հանրապետականները ինչպես երբեք հետ են մղում: Դեմոկրատների եւ Քլինթոնի մեղքերն այնքան մեծաթիվ են, եւ այժմ փաստերը ջրի երես են ելնում: Մի բան արեք»,- նշել է Թրամփը:

Ֆինանսական դոսյեի մասին տեղեկությունը հրապարակվել է The Washington Post պարբերականում: 2016 թվականի ապրիլին իրավաբան Մարկ Էլիասը Քլինթոն եւ DNC ընկերության հանձնարարությամբ Վաշինգթոնի Fusion GPS ընկերության հետ Ռուսաստանի հետ Թրամփի կապերի քննության վերաբերյալ պայմանագիր էր կնքել, հայտնել է պարբերականը: Այս դոսյեի ֆինանսավորումը շարունակվել է ընդհուպ մինչեւ ընտրությունները՝ 2016 թվականի նոյեմբերի սկիզբ, պնդում է պարբերականը՝ չնշելով վճարումների ճշգրիտ չափը:


WP-ի տեղեկություններով՝ նախկինում, փրայմերիզի փուլում Fusion GPS-ն Թրամփի մասին տեղեկություններ է հավաքել Հանրապետական կուսակցության հանձնարարությամբ: